ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի մի քանի անդամների հետ համատեղ (այդ թվում նաև դեմոկրատների) Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն իրականացնող Թուրքիայի դեմ պատժամիջոցների մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Ֆինանսների նախարարություն պատրաստ է։ Կարող են պահանջվել լրացուցիչ օրենսդրական ակտեր։ Այս հարցում կա զգալի կոնսենսուս։ Թուրքիան խնդրել է, որ մենք դա չանենք։ Հետևեք իրավիճակի զարգացմանը»- գրել է պարոն Թրամփը Twitter-յան իր էջում։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» լրատվականը։
Հիշեցնենք, ավելի վաղ, Դոնալդ Թրամփը թույլ է տվել ֆինանսների նախարարությանը պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը ստեղծվի։
Նախագահը նշել է նաև, որ պատրաստ է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անպատշաճ վարք ցուցաբերի (Սիրիայում)։
Նշենք նաև, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







