Իրանի ղեկավար ու հոգևոր առաջնորդ Հոմեյնին հանդես է եկել հայտարարությամբ, որ Եմենում պատերազմի դադարեցումը դրական փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում
Նա նաև հավելել է, որ Թեհրանն ավելի վաղ այդ երկրում կրակի դադարեցման ծրագիր է առաջարկել ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եմենում պատերազմի ավարտը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա», — Հոմեյնիի խոսքը մեջբերում է IRIB հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը:
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Հասան Ռոհանին նույնպես հայտարարել էր, որ Եմենում պատերազմը Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առանցքային խնդիր է: Նրա խոսքով ՝ «եթե հրադադար հաստատվի այս երկրում, Թեհրանի և Էր Ռիադի տարաձայնությունները կհարթվեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







