Այսօր առաջին բողոքի ակցաներն ու ցույցերն են սկսվել Կատալոնիայում անջատողական շարժման ղեկավարների վերաբերյալ դատավճռի ընդունումից հետո: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անկախության կողմնակիցները դուրս են եկել Բարսելոնայի, Ժիրոնի և այլ խոշոր քաղաքների փողոցներ: Ակցիայի որոշ մասնակիցներ նույնիսկ փակում են քաղաքի փողոցները: Անկախացման կողմնակից կազմակերպությունները կոչ են անում ինքնավար շրջանի կողմնակիցներին՝ դուրս գալու փողոցներ՝ ի նշան բողոքի:
Անկարգությունների հետևանքով Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը ուժեղացրել է շրջանում իրավապահ մարմինների ներկայությունը:
Այսօր Իսպանիայի Գերագույն դատարանն ընդունել էր դատավճիռ կատալոնյան քաղաքական գործիչների վերաբերյալ՝ դատապարտելով 13 տարվա ազատազրկման: Դատապարտյալներից ոմանք մեղադրվում են ապստամբություն հրահրելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







