ԱՄՆ 34-րդ նախագահ, պետական և ռազմական գործիչ Դուայթ Էյզենհաուերը ծնվել է 1890թ. հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կրոնական խիստ հայացքներ ունեցող փենսիլվանաբնակ գերմանացիների ընտանիքում: Ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ամերիկյան բանակի գեներալ էր և Եվրոպայի Հակահիտլերյան խմբավորման գլխավոր հրամանատարը: Պատերազմից հետո նախագահ Հ. Թրումանի ժամանակ դարձել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ:
Էյզենհաուերը ԱՄՆ նախագահի պաշտոնին է եղել 1953-1961թթ.: Հենց նրա օրոք է հաստատվել ՆԱՍԱ-ի ստեղծումը: Իր նախագահության շրջանում առաջ է քաշել մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնցից են՝
.Երրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու միակ հնարավորությունն այն կանխելն է:
.Դիվանագետն այն մարդն է, ում մեծ գումարներ են վճարում այն բանի համար, որպեսզի նա երկար մտածի, մինչև ոչինչ չասելը:
.Ոչ մի մարդ չի կարող միշտ ճիշտ լինել:
.Ինտելեկտուալն այն մարդն է, որ չափից դուրս շատ բառեր է օգտագործում, որպեսզի զրուցակցին ավելի շատ բան ասի, քան ինքն անձամբ գիտի……
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







