1902թ. հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում թողարկվել է Կադիլակ մակնիշի առաջին ավտոմեքենան: Այն ցուցադրվել է Նյույորքյան ավտոսալոնում 1903թ. հունվարին, որն առաջացրել է շատերի հիացմունքը: Ցուցադրությունն այնպիսի լայն արձագանք է ունեցել, որ արդյունքում ստացվել է 2000-ից ավելի պատվեր:
Կադիլակը «լյուքս» դասի մեքենաներ արտադրող ամերիկյան ընկերություն է: Այս մոդելի մեքենաները հիմնականում վաճառվում են ԱՄՆ-ում և Կանադայում: Ընկերությունը պատկանում է General Motors-ին: Այն հիմնադրվել է Հենրի Լիլանդի կոմից:
Կադիլակն իր համար ընտրել է հետևյալ կարգախոսը. «Կյանք, ազատություն և ձգտում»: Ամերիկյան ավտոարտադրողը աշխարհի ամենահին ավտոարտադրողների թվին է դասվում: Ընկերությունն առանձնանում է նրանով, որ առաջին օդափոխիչը տեղակայվել է հենց այս մոդելի վրա դեռևս 1930թ.:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







