Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը նշել է, որ Brexit-ի մասով ընդունված փաստաթուղթը հրաշալի հնարավորություն է, որը երկու կողմի համար փոխզիջում է ենթադրում: Այս մասին կանցլերը հայտնել է ԵՄ գագաթաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփման համար կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Փաստաթուղթն, ըստ Մերկելի, կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս պահպանել ԵՄ-ի ներքին շուկայի ամբողջականությունը:
Քանի որ Եվրախորհրդարանը և բրիտանական խորհրդարանը այն պետք է ստորագրեն մինչև 2020թ. վերջ, ուստի ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան հնարավորություն կունենան պայմանավորվածություններ ձեռք բերելու ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է անել հնարավորը` խորհրդարանում մեծամասնության աջակցությունը ստանալու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







