1867թ. հոկտեմբերի 18-ին Ռուսաստանն Ալյասկան վերջնականապես հանձնեց ԱՄՆ-ին: Այդ ժամանակվանից սկսած Ալյասկայի բնակիչներն այդ օրը նշում են որպես Ալյասկայի օր: Հոկտեմբերի 18-ը պաշտոնական տոնի կարգավիճակ ստացավ 1917թ.:
Սովորաբար այդ օրը հանդիսավոր ձևով բարձրացվում է ամերիկյան դրոշը:
Ալյասկան ԱՄՆ-ի ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: 1969թ-ից համարվում է ԱՄՆ-ի 50-րդ նահանգը: Տարածքը կազմում է ավելի քան 1,7 մլն քկմ: Վարչական կենտրոնը Ջունոն է: Այն ի սկզբանե հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում: Սակայն 1867թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը այն վաճառել է ԱՄՆ-ին ընդամենը 7 մլն 200 հազար դոլարով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս «Ոսկե երկրամաս»-ի դիմաց վճարված գումարը չնչին է. տարածքն իր մեջ թաքցնում էր ոսկու հսկայական պաշարներ: Այդուհետ սկսվում է «ոսկու տենդը», իսկ 1970-ական թթ-ից սկսվում է նավթի արդյունահանումը: Նահանգն առանձնահատուկ է նրանով, որ չունենալով սահման մայր երկրի հետ՝ Բերինգի նեղուցի հատվածում սահմանակցում է Ռուսաստանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







