Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հոկեմբերի 19-ին «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ին մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի ռեժիմը խախտելու համար։
«Վերջին 36 ժամվա ընթացքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր»-ի ահաբեկիչները 14 գնդակահարություն են իրականացրել, որոնցից 12-ը կատարվել են Ռաս ալ Այնայի շրջանում, մեկը ՝ Թել-Աբյադ շրջանում, իսկ մյուսը՝Թել-Թամեր շրջանում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համաձայնության են եկել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ։ Թուրքիան համաձայնել է 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ, լքեն Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանային գոտու շրջանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







