Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է շաբաթ օրը Սիրիայի դեմոկրատական ուժեր խմբավորման տարածած տեղեկատվությունը, որ Անկարան խոչընդոտում է քրդական ջոկատների՝ Ռաս-Ուլ-Այնից դուրսբերման գործընթացին։
«Թուրք զինվորականներն ուշադիր հետևում են ահաբեկիչների՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դուրսբերման գործընթացին՝ կոնկրետ շրջաններից (Սիրիայի հյուսիս-արևելքում) ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այդ կապակցությամբ Անկարայի կողմից բացարձակապես ոչ մի խոչընդոտ չի եղել։ Այսօր 39 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը հիմնականում բաղկացած էր շտապ օգնության մեքենաներից, առանց որևէ խնդիրների, մտել է Ռաս Ուլ Այն՝ վիրավորներին տարածաշրջանից դուրս բերելու նպատակով: ԱՄՆ-ի հետ սերտ համակարգումը շարունակվում է » , — նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







