ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է,որ Հյուսիսային Մակեդոնիան միանա ՆԱՏՕ-ին: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է պետքարտուղարը, ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Մակեդոնիայի` Հյուսիսատլանտյան համայնքին միանալուն:
Մակեդոնիան դառնալու է Դաշինքի 30-րդ անդամը:
ԱՄՆ Սենատը դեռ հոկտեմբերի 22-ին էր ընդունել Մակեդոնիայի` Դաշինքին միանալու վերաբերյալ արձանագրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







