Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևը:
Այս մասին սոցցանցերի իրենց էջերում գրել են հայամետ կոնգրեսկաններ Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆը: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ցույց տա, որ դեմ է մարդկության դեմ կատարովող հանցագործություններին, հատկապես հիմա, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային Սիրիայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







