Բաղդադում անկարգությունների արդյունքում զոհվել է 21 մարդ, շուրջ 1800-ը` տուժել: Այս մասին փոխանցում է Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարը:
Շատ շրջաններում բողոքի ակցիայի մասնակիցները այրել են տեղի գերատեսչական կառույցները, կուսակցական և պետական հաստատությունները: Բախումներն առավել բարդ ձևով են դրսևորվել երկրի հարավային շրջաններում, որի հետևանքով շիական ոտիկանությունը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:
Ըստ տվյալների` երկրի մի շարք շրջաններում տեղի են ունեցել արյունալի բախումներ, որի արդյունքում հայտարարվել է պարեկային ժամ: Ցուցարարների հիմնական պահանջը Իրաքի կառավարության հրաժարականն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







