ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ կիրառել լայնամասշտապ պատժամիջոցներ, եթե վերջինս Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունները վերսկսի: Այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-յան իր պաշտոնական միկրոբլոգում:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Թուրքիան լիովին հասկանում է, որ չպետք է կրակ բացի քրդերի ուղղությամբ, քանի որ վերջինները դուրս են գալիս Սիրիայի հյուսիսային շրջաններից։ Այս տարաքծներում էլ նախատեսվում է ստեղծել անվտանգության գոտին։
«Ես կարիքը չունեմ կրկնելու, որ խախտման դեպքում լայնամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին սկսել էր «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը՝ հայտարարելով, որ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով այդ տարածքներն ազատում է քուրդ ահաբեկիչներից:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Սիրիայի հյուսիսում 120 ժամյա հրադադար էր հաստատվել, իսկ հոտկեմբերի 22-ին Սոչիում Էրդողանի ու Պուտինի հանդիպումից հետո համաձայնություն էր կնքվել երկու երկրների ղեկավարների միջև, ինչպես նաև 150 ժամով հրադադար հաստատելու որոշում էր կայացվել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







