Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է ստացել, որ Պենտագոնը վերահսկել է և մինչ օրս շարունակում է հետևել Սիրիայի տարածքում նավթի արդյունահանման, ինչպես նաև դրա արտահանման գործընթացին: Ըստ «Ինտերֆաքս»-ի հաղորդման՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նախարարությունը ներկայացրել է տիեզերական հետախուզության լուսանկարներ, որտեղ պատկերված են նավթով ավտոցիստեռներ, որոնք Սիրիայի տարածքից հեռանում են ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների և ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցների պահպանության ներքո:
Կոնաշենկովը հայտնել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ջախջախումից առաջ և հետո սիրիական նավթը ԱՄՆ-ի զինծառայողների պահպանության ներքո վերամշակման նպատակով ակտիվորեն արդյունահանվել է Սիրիայից:
Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով SANA լրատվականին, ամերիկյան ռազմական մի շարասյուն Իրաքի տարածքից վերադարձել է Սիրիայի Հասեկե նահանգ։ Հաղորդվում է, որ շարասյան կազմում են տասնյակ զինծառայողներ, ռազմական տեխնիկա և ուղղաթիռներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







