Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե 150 ժամվա ընթացքում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) ահաբեկչական քրդական կազմավորումները չլքեն Սիրիայի հյուսիսային մասը, Անկարան սեփական նախաձեռնությամբ կազատագրի տարածաշրջանը։ Այս մասին հայտնում է «Էկոնոմիկա» տելեգրամյան ալիքը։
«Մենք աշխատում ենք Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ, որպեսզի կանխենք PKK-ի, YPG-ի և ԻՊ-ի հարձակումները։ Եթե 150 ժամ հետո ահաբեկիչներ մնան(Սիրիայի հյուսիսային գոտում), մենք կվերցնենք տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը և ինքնուրույն կմաքրենք տարածքը ահաբեկիչներից»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուշագիր են ստորագրել, որի համաձայն «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» քրդական կազմավորումները պետք է 150 ժամվա ընթացքում լքեն Սիրիայի հետ Թուրքիայի սահմանային գոտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







