Բաղդադի հյուսիսում տեղակայված ռազմական բազան, որում գտնվում են ամերիկյան զինվորականներ, երկուշաբթի օրը ենթարկվել է հարձակման: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Al Hadath հեռուստատեսությանը:
Համաձայն աղբյուրի` Էթ-Թաջի ճամբարի ուղղությամբ բաց է թողնվել 3 հրթիռ: Սակայն ավերածությունների և տուժողների մասին աղբյուրը դեռևս չի փոխանցում:
Ավելի վաղ այս բազան ենարկվել էր հրթիռային հարձակման ընթացիկ տարվա հունիս ամսին:
Հիշեցնենք, որ Բաղդադում ընթանում են բողոքի ակցիաներ, ինչի հետևանքով հայտարարվել է պարեկային ժամ: Զոհերի թիվը հասել է 234-ի: Բողոքի հիմնական շարժառիթներն են գործազրկությունը, վատ կենսապայմանները, իշխանական համակարգում կոռուպցիան: Երկրի հյուսիսային և հարավային շրջանների բնակիչները պահանջում են կառավարության հրաժարականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







