«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոլաիցիայի երկրների ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին կհանդիպեն Վաշինգտոնում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը հղում անելով Agence France-Presse լրատվական ծառայությանը:
Հանդիպումը նախատեսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարեց Իդլիբում հատուկ գործողության արդյունքում Իսլամական Պետության առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի չեզոքացման մասին:
Ըստ աղբյուրի` հանդիպման նախաձեռնողը եղել է Ֆրանսիան:
Իսլամական Պետության դեմ պայքարի մօջազգային կոալիցիան ձևավորվել է ԱՄՆ նախաձեռնությամբ 2014թ. սեպտեմբերին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Վերջինիս ակտիվորեն աջակցում են ավելի քան 60 երկրներ, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Հորդանանը, Ֆրասնիան, Դանիան, Նիդերլանդները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







