Պենտագոնը «Lockheed Martin» կազմակերպության հետ 34 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման համար: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդը:
«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և «Lockheed Martin»-ը զգալի առաջընթաց են գրանցել և համաձայնագրեր են կնքել»,-ասել է Էլեն Լորդը՝ հավելելով, որ 34 մլրդ դոլարի պայմանավորվածությունը է ձեռք բերվել 478 կործանիչներ ստեղծելու համար։
Նշենք, որ F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման գործընթացին ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել են ութ երկրներ` Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Թուրքիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







