ԱՄՆ սենատորները մտադիր են պարզաբանել` արդյոք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծը Սիրիայում գործողություններ իրականացման հետ կապված իրավիճակի կարգավորման լավագույն տարբերակն է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ամերիկյան խորհրդարանի Վերին պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելի հայտարարությանը:
Խորհրդարանականը կոչ է արել մանրամասն վերանայելու` արդյոք պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը Անկարայի դեմ լավագույն որոշումն է, քանի որ այն կարող է հանգեցնել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածության ավելացման: Բացի այդ, ըստ Մակքոնելիի, այն կարող է վնասել ամերիկյան տնտեսության այն հատվածը, որը սերտորեն կապված է թուրքականի հետ:
Եթե օրինագիծը հաստատվի Խորհրդարանի Վերին պալատի կողմից, ապա այն կուղարկվի ԱՄՆ Նախագահին` ստորագրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







