Եվրոպական միությունը եվրոպական երկրների տնտեսական և քաղաքական միավորում է, որի նպատակն է Եվրոպայի երկրների և ժողովուրդների ինտեգրման և կառավարման կազմակերպումը: Այն հիմնվել է 1993թ. նոյեմբերի 1-ին` Եվրոպական միության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից:
ԵՄ-ն հիմադրվել է երեք կառույցների` Ածխի և պողպատի եվրոպական միության, Ատոմային էներգիայի եվրոպական միության և Եվրոպական տնտեսական միության հիմքի վրա:
Եվրամիությունը խթանում է մայրցամաքային ինտեգրումը ընդհանուր քաղաքականության միջոցով, որն ընդգրկում է գործունեության տարբեր շրջանակներ՝ տնտեսական ոլորտից աստիճանաբար տարածվելով քաղաքական հարթություն:
Կառույցը 2012թ. արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի «վեց տասնամյակների ընթացքում Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում իր ներդրման համար»:
ԵՄ-ն ներկայումս ունի 28 անդամ-պետություն` տարածվելով մոտ 4,3 մլն քկմ տարածքի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







