Իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում սկսել են հրթիռակոծել ռադիկալների օբյեկտները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով, որ հոկտեմբերի 2-ին այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Իսրայելի վրա Գազայի տարածքից արձակվել էր 10 հրթիռ։ Նշվում է, որ նրանցից մեկը ընկել է հրեական պետության հարավում գտնվող բնակելի տան վրա։ Հրթիռներից 8-ը խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il կայքը՝ վկայակոչելով «Պաղեստինյան տեղեկատվական կենտրոն» — ին, Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի տարածքին հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է երեք մարդ:
Ավելի ուշ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Խան Յունիսի արևմուտքում իսրայելական ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքներից 27-ամյա տղամարդ է մահացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







