Ռուսական ռազմական ոստիկանությունը շարունակում է թուրք-սիրիական սահմանի պարեկությունը երկու երթուղիներով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:
«Նոյեմբերի 3-ին ռուսական կողմը շարունակել է Հալեպի նահանգի Էլ Հասակա և Կոբանի-Շիուխ-Ֆաուկանի նահանգի Կամիշլի-Դեյրուն-Աղա երթուղիներով պարեկությունը», — ասել է նա։
ՌԴ-ն և Թուրքիան հոկտեմբերի 22-ին ստորագրել են 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր, մասնավորապես, թուրքական «խաղաղության աղբյուր» գործողության գոտուց դուրս ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից Սիրիայի հետ սահմանին պարեկային ծառայություն անցկացնելու նպատակով։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի հայտնել է, որ քրդերի դուրս բերումը նշված գոտուց վաղաժամկետ ավարտվել է: Դրանից հետո սկսվել է ռուս-թուրքական համատեղ պարեկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







