ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու: Այս մասին նոյեմբերի 3-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը նշել է, որ հարցումների արդյունքներով իրենք առաջատարն են, այդ պատճառով ԱՄՆ նախագահը «միանգամայն վստահ է», որ ամերիկացիները իրեն կրկին կընտրեն։
Թրամփի կարծիքով՝ իր հակառակորդներն են դեմոկրատներն ու լրատվամիջոցները, որոնք միասին դավադիր ծրագրեր են մշակում:
«Մարդիկ չեն ուզում անգամ լսել պաշտոնանկության մասին: Պաշտոնանկության մասին ցանկանում են խոսել միայն կեղծ լրատվամիջոցներն ու դեմոկրատները, որոնք, ըստ էության, հիմնականում աշխատում են այդ լրատվամիջոցների համար»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







