«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից հետո Թուրքիայի հետախուզությունը Սիրիայի Ազեզ բնակավայրի մերձակայքում ձերբակալել է Բաղդադիի քրոջը` Ռասմիյա Ավադին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի հետախուզության ուժերը 65-ամյա Ռասմիյա Ավադից բացի ձերբակալել են նաև իր սկեսուրին և 5 երեխաներին: Բաղդադիի քույրը կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ:
Թուրք պաշտոնյաներից մեկը «France press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ռասմիյա Ավադիի ձերբակալությունը հետախուզության տեսանկյունից «ոսկու արժեք» ունի:
Հիշեցնեք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին՝ նշելով, որ վերացրել է մոլորակի թիվ մեկ ահաբեկչին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







