Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

ԱՄՆ-ն Սիրիայի արևելքում երկու նոր զորամաս է կառուցում

ԱՄՆ-ն Սիրիայի Դեր Զոր քաղաքում՝ նավթային հանքավայրերի մոտ, երկու նոր զորամաս է կառուցում։ Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Համաձայն թուրքական աղբյուրների՝ Միացյալ Նահանգները Դեր Զոր է ուղարկել 250-300 հոգանոց լրացուցիչ անձնակազմ, զրահամեքենաներ և ծանր սպառազինություն։

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության՝ զորամասների կառուցման աշխատանքներին հետևել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերի հայտարարությանը, որ Սիրիայի արևելքում տեղակայվելու են ամերիկյան ուժեր՝ նավթային հանքավայրերը պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ Մարք էսփերը հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ ամերիկյան զորքը Սիրիայում 1000-ից ավել չի լինելու և նպատակ ունի պաշտպանել նավթով հարուստ տարածքներն ԻՊ-ից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիան սկսել էր «Խաղաղության ակունք» գործողությունը, որի նպատակն այդ տարածքները «քուրդ ահաբեկիչներից» ազատելն է։

Գործողությունն, ըստ էության, ավարտվել է հոկտեմբերի 22-ին՝ ռուս-թուրքական համաձայնագրի արդյունքում, ըստ որի՝ քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ, որի տարածում էլ Թուրքիան պետք է ստեղծի անվտանգության գոտին։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիան 120-ժամյա հրադադարի համաձայնություն է կնքել նաև ԱՄՆ-ի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+