ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ վերելակի հորն ընկած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի հորն ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում»։
Համաձայն հայտարարության՝ տուժողների վիճակը շարունակում է մնալ ծանր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







