Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգային ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային:
«Երեխայի ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ նա ալ Բաղդադիի երեխան է։ Նրանք՝ ալ Բաղդադիի ձերբակալված հարազատները, Թուրքիայում շարունակում են մնալ տեղահանվածների ճամբարում։Արդարադատության նախարարությունը նրանց վերաբերյալ որոշումներ կկայացնի», — նշել Է Էրդողանը։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր նաև Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջ, քրոջ և փեսայի ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում ԻՊ-ի պարագլխի ոչնչացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







