Թեհրանն անցյալ շաբաթ թույլ չի տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակիցներից մեկին մուտք գործել Նաթանզա: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Fars կայքին:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, մուտքի անցակետի ստուգման ժամանակ ստուգիչ սարքը բացահայտել է «կասկածելի» իրեր և նյութեր: Այս մասին Թեհրանն անմիջապես փոխանցել է Գործակալությանը, որից հետո աշխատակցի` ստուգումներ անցկացնելու լիցենզիան չեղարկվել է:
Ներկա պահին հաստատվել է, որ Գործակալության աշխատակիցը հեռացել է Իրանից` հաստատվելով Վիեննայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







