Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 8-ին մեկնարկել է ռուս-թուքական երրորդ համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այն ձգվում է մինչև 100կմ:
Ինչպես հաղորդում է աղբյուրը` պարեկությանը մասնակցում են չորս զրահապատ մեքենա և 24 զինծառայող յուրաքանչյուր կողմից:
Պարեկությունն իրականացվում է համաձայն Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության նախագահների` Սոչիում ստորագրած Իրավիճակի կարգավորման վերաբերյալ համատեղ գործողությունների հուշագրի:
Առաջին պարեկությունն իրականացվել է նոյեմբերի 1-ին, իսկ երկրորդը` նոյեմբերի 5-ին, որն ընդգրկել է Եփրատ գետից արևելք ընկած հատվածը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







