Շաբաթ օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կրկին ուժգին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, երբ անվտանգության ուժերը փորձել են ուժի կիրառմամբ ազատել Թահրիրի հրապարակը ցուցարարներից: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը։
Նրա տվյալներով ՝ ուժայիններն ակտիվորեն օգտագործում են արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար։ Ականատեսները պնդում են, որ ոստիկանությունը կիրառել է նաև մարտական փամփուշտներ ցուցարարների դեմ։
Չհաստատված տեղեկատվության համաձայն ՝ անկարգությունների ընթացքում արդեն զոհվել է երեքից հինգ մարդ: Հեռուստաալիքը հայտնել է նաև, որ երկրի իշխանությունները շաբաթ օրը անջատել են համացանցը։
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Աբդել Քարիմ Ալ Խալաֆը, սակայն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իրաքցի զինվորականները հրազեն չեն կիրառում ցուցարարներին ցրելու համար:
Բաղդադում նոր բախումներին նախորդել են Իրաքի վարչապետ և նախագահ Ադել Աբդել Մահդիի և Բարհամ Սալեհի բանակցությունները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նրանք քննարկել են Իրաքում անվտանգության և կայունության պահպանման հնարավոր ուղիները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







