Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան անհանգստություն են հայտնել Ֆորդոյի միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը վերսկսելու Իրանի որոշման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reutersգործակալությունը` հղում անելով երեք պետությունների համատեղ հայտարարությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, երեք պետությունները կոչ են արել Իրանի իշխանություններին` չհրաժարվելու Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իր պարտավորությունների իրականացումից, որը ստորագրվել է Իրանի կողմից դեռևս 2015թ.:
Նրանք նաև կոչ են արել լիովին համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







