Ֆորդոյում իրանական ատոմային ձեռնարկությունը պատրաստ է ուրանի հարստացմանը մինչև 20 տոկոսի: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Մենք արդեն Ֆորդոյում հարստացման մի շարք սարքեր ենք գործարկել և առաջիկայում շահագործման կհանձնենք լրացուցիչ մեխանիզմներ», — նշել Է Ֆորդոյի տնօրեն Շահիդ Ալի Մոհամադին՝ հավելելով, որ «ձեռնարկությունը պատրաստ է ուրանի հարստացման մինչև 15- 20 տոկոսի»:
Նշենք, որ իշխանությունները կարգադրել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացում իրականացնել մինչև 5 տոկոս, մինչդեռ այսօր ձեռնարկությունն արդեն պատրաստ է ուրանի հարստացման 20 տոկոսի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Իրանը սկսել է գազ ներկրել Ֆորդոյի օբյեկտում, ինչը փաստացի նշանակում է միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







