Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել Է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«104 տարվա վաղեմության իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակաթուրքական երկու բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և տհաճություն են առաջացնում թուրք ժողովրդի մոտ», — ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հիշեցրել է, որ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը դեռևս ուժի մեջ է և հայկական կողմը կարող է օգտվել Թուրքիայի առաջարկից:
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Վաշինգտոնում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները տևել են մեկ ժամ և 15 րոպե: Երկու նախագահների հանդիպումն անցել է Սպիտակ տանը՝ մամուլի համար փակ ռեժիմով։ Դրանից հետո Էրդողանն ու Թրամփը բանակցություններ են սկսել ընդլայնված ձևաչափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







