ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը Ներկայացուցիչների պալատում Նախագահի իմփիչմենթի վերաբերյալ բաց լսումների առաջին օրերին հավաքել է շուրջ 3,1 մլն ամերիկյան դոլար նվիրատվություն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Fox News հեռուստաալիքին:
Սեպտեմբերին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց իմփիչմենթի մասին, Թրամփի շտաբն օրական հավաքել է 5 մլն դոլար նվիրատվություն:
Ինչպես նշում է աղբյուրը, տարվա սկզբից մինչ օրս Թրամփի շտաբն ստացել է շուրջ 308 մլն դոլար նվիրատվություն:
Հիշեցնենք, որ երկրորդ ժամկետով պաշտոնավարելու մասին ամերիկյան նախագահը հայտարարել էր դեռևս 2017թ.` պաշտոնական երդմնակալության ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







