Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը համարել է ժամանակ շահելու հնարք: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԿԺԴՀ-ի Արտգործնախախարի հայտարարությանը:
Կորեական կողմը ամերիկյան քայլին նման բնութագրում է տվել` հիմնավորելով, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը երկխոսության վերաբերյալ առաջարկություն արել է երրորդ կողմի միջոցով:
Արտգործնախարարության ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած պահի և ցանկացած տեղում, սակայն եթե ամերիկյան կողմը չհանի առկա սահմանափակումները, փոխադարձ խնդիրների լուծումը կլինի անհնարին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև բանակցային առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին Շվեդիայում, որը, սակայն, ավարտվել էր անարդյունք: Ինչպես նշել է Կորեայի արտգործնախարարաը, կորեական կողմն այդ ժամանակ իր պահանջներն ու առաջարկությունները ներկայացրել է ամերիկյան կողմին` դրանով իսկ գնդակը գլորելով ամերիկյան խաղադաշտ, ուստի ամերիկյան պատասխանի ժամանակն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







