Իրանի հրթիռային նախագիծը երբեք չի դառնա բանակցությունների առարկա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Fars գործակալությանը:
Ինչպս նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հոսեյն Սալամին, «դա երբեք տեղի չի ունենա»: Միևնույն ժամանակ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը կշարունակի ամրապնդել իր պաշտպանական ունակությունները:
Հիշեցնենք, որ դեռևս 1990-ական թթ-ից Իրանն զբաղվում է սեփական հրթիռային նախագծի զարգացմամբ: Ներկայումս որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում:
Իրանը հրաժարվում է միջուկային սահմանափակումների շուրջ բանակցություններից` դա հիմնավորելով տարածաշրջանի մյուս երկրնեորւմ բալիստիկ հրթիռների առկայությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







