Իսրայելական բանակի մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ հարձակումը պատասխան է պաղեստինցի ծայրահեղականների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծմանը Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել Է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման օբյեկտների վրա Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» -ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Այժմ ՑԱԽԱԼ-ը գրոհում Է «Իսլամական ջիհադի» ահաբեկիչների օբյեկտների վրա», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իսրայելը պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն ։
Ավելի ուշ իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ահաբեկիչների հարձակված օբյեկտների թվում է այն շենքը, որն օգտագործվել է հրթիռների համար բաղադրիչներ պատրաստելիս: Հարձակման է ենթարկվել նաև Հան-Յունիս քաղաքի կենտրոնակայանը։
Իսրայելի բանակի տվյալներով ՝ նոյեմբերի 12-ի առավոտից, երբ սկսվել է դիմակայության վերջին փուլը, Գազայի հատվածից արմատականները Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 450 հրթիռ, որոնց մեծ մասը որսացել են: Ի պատասխան, իսրայելցի զինվորականները խոցել են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման տասնյակ թիրախներ ։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով ՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ Է զոհվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







