Ռուսաստանը և Թուրքիան վեցերորդ համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի` ռուս-թուրքական պարեկությունն այս անգամ հաղթահարել է նոր երթուղի` անցնելով երկու ժամ Կարա-Մանիայով: Պարեկության արդյունքում տեսչական ստուգումների են ենթարկվել սիրական բնակեցված տարածքները:
Համատեղ պարեկության կազմում ներառված են եղել ռազմական տեխնիկայի 8 միավոր և շուրջ 50 զինծառայողներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին` նպատակ ունենալով այնտեղ ստեղծելու բուֆերային գոտի: Ավելի ուշ` հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` ռուսական ռազմական ոստիկանությունն ու սիրիական սահմանային ծառայությունը անցել են Սիրիայի տարածք թուրքական սահմանային կողմից, որպեսզի աջակցեն քրդական ջոկատների և զինամթերքի դուրսբերմանը 30 կմ հեռավորությամբ թուրք-սիրիական սահմանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







