Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 20-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բաղդադ – Թահրիր կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքվում են մայրաքաղաքն ընդգրկած հակակառավարական ցույցերի մասնակիցները:
Ըստ ոտիկանության տվյալների ՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել հրապարակից ոչ հեռու կայանված ավտոմեքենայում։Պայթյունի ձայնը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում ։
Նշենք, որ ավելի վաղ Բաղդադում բախումներ էին տեղի ունեցել Անվտանգության ուժերի և բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների միջև, որոնք փորձում էին քանդել բետոնե պատնեշները և ճեղքել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը ՝ Ալ-Հալանին:
Ցուցարարներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ։
Չնայած ոստիկանների ներկայությանը ՝ ցուցարարներից մի քանիսին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել հրապարակ ։
Հիշեցնենք, որ Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են հոկտեմբերի 1-ից ։ Իրաքցիները բողոքում են գործազրկության և կոռուպցիայի դեմ ։
Իրաքում բողոքի ակցիաները սկսվելուց ի վեր զոհվել է 319 մարդ , վիրավորվել՝ 1500-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







