ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ:
ԵԱՀԿ հայտարարության մեջ նշվում է, որ երկրում, որտեղ խորհրդարանի լիազորությունը ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանի ընտրությունը կվերածվի ձևականության։
Նշենք, որ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, օրենսդիր մարմնում ոչ մի ընդիմադիր պատգամավոր չի լինի:
Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով, ազգային ժողովի ներկայացուցիչների պալատում մանդատներ են ձեռք բերել՝ «Բելառուսի հայրենասիրական կուսակցություն»-ը, «Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցություն»-ը, «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»-ը։
Քաղաքական այս բոլոր ուժերն աջակցում են իշխող կուսակցության վարած քաղաքականությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







