ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջացող և առկա խնդիրներն արհեստականորեն մեծացվել են ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների կողմից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին:
Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ուղղված ջանքերի իրական բնույթն ամենից լավը նկատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան փաստաթղթերով ցույց է տվել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «հակասում է պատմական ճշմարտություններին և անարդար է»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են Սենատում հայկական պնդումների շուրջ քննարկմանը, ինչպես գիտեք, ձախողվել են: Վետո է դրվել»:
Հիշեցնենք, որ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հանդիպմանը ներկա է գտնվել ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը, ով հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել սենատոր Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







