Թուրքիայի Նախագահ Ռ.Թ.Էրդողանը հայտնել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին, որ Անկարան անհնարին է համարում ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից հրաժարումը: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:
2017թ. հոկտեմբերին Ռուսաստանը հայտարարել է Թուրքիայի հետ C-400 համալիրների վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին, և արդեն առաջին մատակարարումն սկսվել է հուլիսի 12-ին: Այս պայմանագրին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն` պնդելով, որ այդ պայմանագիրը անհնարին է դարձնում Թուրքիայի հետագա մասնակցությունը F-35 ամերիկյան կործանիչների ստեղծման ծրագրին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







