Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Այս մասին հայտնում է «Ermenihaber» կայքը:
Ըստ աղբյուրի՝ գանձ որոնողները հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի տակ:
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1515 թվականին՝ օսմանահպատակ հայերի կողմից և անվանվել Սուրբ Սարգիս:
Թուրք աքրևելագետ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները, ուսումնասիրել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու պատմություն՝ նշում է, որ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են և հայկական եկեղեցին գերթե 80 տոկոսով ավերված. այն պահպանելու համար անհրաժեշտ է շտապ քայել ձեռնարկել:
Ռուվեյա Թուչն նշել է, որ չնայած Սուրբ Սարգիս եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







