ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքը վերացնելու համար: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:
«Չնայած ոչ մի հստակ վկայություն չկա այն բանի, որ Հյուսիսային Կորեան արել է միջուկազերծման վերաբերյալ իր ընտրությունը, մենք կարծում ենք, որ Փհենյանը կարող է անել այդ ընտրությունը»,-ասել է Բիգենը` նշելով, որ եթե հաստատվի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի իր թեկնածությունը, ինքն ամեն ինչ կանի, որ հասնի Սինգապուրում ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև ձեռք բերված համաձայնությունների կատարմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







