Սիրիան դիմել է միջազգային համայնքին` խնդրելով Անկարայի վրա ներգործելու, որ դադարեցնի ագրեսիվ գործողությունները երկրի հյուսիս-արևելքում: Ըստ Դամասկոսի` այդ գործողությունները հակասում են Աստանայում և Սոչիում ձեռք բերված համաձայնություններին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Սիրիայի Արտգործնախարարի հայտարարությանը:
Ինչպես ներկայացնում է Դամասկոսը, նոյեմբերի 21-ին Թել-Աբյադ քաղաքի ուղղությամբ թուրքական հարվածից զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, այդ թվում` երեխաներ: Ըստ Սիրիայի` թուրքական գործողությունները հակասում են միջազգային օրենսդրությանն ու հումանիտար իրավունքին, և Սիրիան ջանք չի խնայի իր ժողովրդին, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







