Վերջին շրջանում հարավկորեական ԶԼՄ-ներում տարածվել են լուրեր այն մասին, թե ԱՄՆ-ն մտադիր է Կորեական թերակղզուց դուրս բերել շուրջ չորս հազար զինծառայողների: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆֆմանը` նշելով, որ ամերիկյան զորախմբի դուրսբերումը Կորեական թերակղզուց բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Հարավային Կորեայի ռազմական ծախսերը ԱՄՆ-ի հետ համատեղ 2019թ. բարձրացել են 8,2%-ի` հասնելով 915 մլն դոլարի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ ԱՄՆ-ն պնդում է` Հարավային Կորեան վճարի ամերիկյան զինուժի մի շարք ստորաբաժանումների ծախսերը նաև Կորեական թերակղզուց դուրս:
Ամերիկյան զինված ուժերը Հարավային Կորեայում են սկսած Կորեական պատերազմի տարիներից` 1950-1953թթ.: Զինուժի ներկայության հարցերը կարգավորվում են համաձայն 1950թ. հունվարի 26-ին երկու երկրների միջև ստորագրված Փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







