Նոյեմբերի 21-ին Բաղդադում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Քաղաքի կենտրոնական թաղամասեր շարժվող ցուցարարների դեմ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ: Ինչպես հաղորդում է աղբյուրը, ավելի քան 40 ցուցարար ստացել է վնասվածքներ:
Հիշեցնենք, որ Իրաքում բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ կենսապայմաններից, երիտասարդության շրջանում լայնորեն տարածված գործազրկությունից, ինչպես նաև կոռուպցիայից դժգոհ մարդիկ: Ցույցերն ուղեկցվում են անկարգություններով և ուժի կիրառմամբ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցակցում:
Ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ, տուժել ավելի քան 15 հազարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







