Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ միջազգային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-11-ը Նուր-Սուլթանում: Այս մասին լրագրողներին է հայտնել Ղազախստանի Արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով բարձր մակարդակի 30-րդ միջազգային հանդիպումը կայացել է Ղազախստանում օգոստոսի 1-2-ը: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները, իսկ որպես դիտորդներ` ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի բարձրագույն ներկայացուցիչները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







