PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) սիրիական թևի գրոհայինները շարունակում են ահաբեկչություններ իրականացնել «Խաղաղության ակունք» գործողության անցկացման գոտում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հերթական ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 23-ին , Թուրքիայի հետ սահմանակից Թել-Աբյադ քաղաքում, որն ահաբեկիչներից մաքրվել էր Եփրատ գետից արևելք ընկած շրջաններում գործողության առաջին օրերին:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ YPG/PKK-ի ահաբեկիչները ականապատ մեքենա են պայթեցրել Թել -Աբյադ քաղաքի արդյունաբերական գոտում։
Ըստ նախնական տվյալների ՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել ՝ ավելի քան 20 խաղաղ բնակիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







