Թուրքիան և Ռուսաստանը կարող են առաջիկա օրերին պայմանավորվել Սիրիայում դիտորդական կետեր ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցին:
«Բացի ՌԴ-ի հետ պարեկությունուն իրականացնելուց, բանակցություններ են ընթանում մի քանի դիտորդական կետեր ստեղծելու շուրջ։ Առաջիկա օրերին այդ թեմայով կոնկրետ հստակեցումներ կլինեն», — հայտարարել է նախարարը:
Նշենք, որ Թուրքիան ու Ռուսաստանն այսօր Սիրիայի Ռասուլ Այն և Կամիշլի շրջանների միջև արդեն 10-րդ համատեղ պարեկություն են անցկացրել։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պարեկությանը մասնակցել է 4 միավոր զրահատեխնիկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







